Posted in Մայրենի

«Երկնքում շատ աստղեր կան» ստեղծագործության մասին

Երկնքում շատ աստղեր կան ստեղծագործությունը գրել է Գրիգոր Քեշիշյանը:

Այս գիրքը երեխաների մասին է, ովքեր շատ հետաքրքրասեր են և ուզում են աշխարհը բացահայտել: Գրքում նկարագրված է ծնողների և երեխաների առօրյան, նրանց հարաբերությունները:

Գլուխներից մեկում արդեն ձմեռ էր և ձյուն էր գալիս, ստեղծագործության գլխավոր հերոսը՝ Սամվելիկը, և նրա հայրը գնում էին տուն: Սամվելիկի հայրը իր որդու՝ Սամվելիկի համար նոր կոշիկներ էր գնել և Սամվելիկը հագել էր այդ կոշիկները: Երբ նրանք վազում էին տուն Սամվելիկը կորցրեց կոշիկը:
Երբ նրանք տանն էին Սամելիկը նկատեց կոշիկի բացակայությունը և հուզվեց: Նրա տատիկը և մայրիկը խոստացան նորը գնել, իսկ հայրիկը գնաց և իրենց անցած ճանապարհին փնտրեց կոշիկը, բայց չգտավ: Երբ նա վերադարձավ Սամվելիկը իր անկյունում նստած խաղում էր խաղալիքներով ու մոռացել էր կոշիկի մասին: Հայրը հայացքով հասկացրեց որ չի գտել:

Սամվելիկը ընթրիքի ժամանակ հիշեց կոշիկի մասին և վազեց միջանցք: Նա տեսավ, որ հայրիկը չի գտել կոշիկը և նա հոզվեց ու լաց եղավ, տատիկը և մայրիկը նրան գրկեցին և փորձեցին հանգստացնել:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *