Posted in Մայրենի

Մաթեմատիկական հնարքներ.

Հնարք 1-ին․

Եթե ծննդյանդ օրը բազմապատկես  2-ով, ստացված թվին ավելացնես 5, արդյունքը բազմապատկես  50 –ով, ստացված թվին ավելացնես  քո ծննդյան ամսաթիվը, արդյունքից  հանես 250, կստանաս  եռանիշ կամ քառանիշ  թիվ։  Եթե արդյունքում եռանիշ թիվ ստանաս, ապա ստացված թվի առաջին   թվանշանը ցույց կտա  ծննդյանդ օրը,  իսկ  մյուս երկու թվանշանները՝ քո ծննդյան ամսաթիվը։ Եթե արդյունքում քառանիշ  թիվ ստանաս, ապա  ստացված թվի առաջին  երկու թվանշանները ցույց կտան  ծննդյանդ օրը,  իսկ  մյուս երկու թվանշանները՝ քո ծննդյան ամսաթիվը։
(25x2+5)x50+6-250=2506
25×2=50
50+5=55
55×50=2750
2750+6=2756
2756-250=2506

Հնարքն աշխատեց

Հնարք 2-րդ․

Եթե մտապահես մի եռանիշ թիվ և  այդ թիվը երկու անգամ գրես կողք կողքի,  ստացված   վեցանիշ  թիվը բաժանես  7-ի, հետո 11-ի, այնուհետև 13-ի, ապա   կաստանաս քո մտապահած թիվը։
200 200:7:11:13=200

Հնարք 3-րդ․

Կոշիկիդ համարը բազմապատկիր 5-ով , ստացված թվին ավելացրու 50, արդյունքը բազմապատկիր 20-ով։ Եթե  այս տարի  ծննդյանդ տարեդարձը արդեն լրացել է, ապա  ստացված թվին ավելացրու 1024, իսկ  եթե դեռ չի լրացել, ապա՝ 1023։ Վերջում ստացված արդյունքից հանիր  ծննդյանդ տարեթիվը։ Արդյունքում  կստանաս քառանիշ թիվ, որի առաջին երկու թվանշանները ցույց կտան  կոշիկիդ համարը, իսկ մյուս երկու թվանշաները՝ տարիքդ։
(36×5+50)x20+1023-2014=

Հնարք 4-րդ․

Եթե տարիքդ բազմապատկես 5-ով, ստացված թվին ավելացրնես 8, արդյունքը բազմապատկես   2–ով, ստացված թվից հանես 6, արդյունքը բազմապատկես   10–ով, ստացված թվից հանես 100, արդյունքը փոքրացնես 100 անգամ,  կրկին կստանաս տարիքդ։

Հնարք 5. Արագ բազմապատկում 11-ով՝

Եթե երկնիշ թվի թվանշանների  գումարը չի գերազանցում 9-ը, ապա 11-ով բազմապատկելիս կարելի է կիրառել հետևյալ հնարքը՝  այդ  երկնիշ  թվի  միավորների և տասնավորների կարգում   գրված թվանշանների միջև պետք է գրել այդ թվանշանների  գումարը: Արդյուքում ստացված թիվը  հավասար կլինի այդ  երկնիշ թվի և 11-ի արտադրյալին:

Օրինակ՝  27·11

2+7=9

27·11=297:

Եթե երկնիշ թվի թվանշանների  գումարը մեծ է 9-ից, ապա 11-ով բազմապատկելիս կարելի է կիրառել հետևյալ հնարքը՝  այդ  երկնիշ  թվի  միավորների և տասնավորների կարգում   գրված թվանշանների միջև պետք է գրել այդ թվանշանների  գումարի միավորը, իսկ տրված երկնիշ թվի տասնավորների կարգում   գրված թվանշանը պետք է  մեծացնել 1-ով: Արդյուքում ստացված թիվը  հավասար կլինի այդ  երկնիշ թվի և 11-ի արտադրյալին:

Օրինակ՝ 39·11

3+9=12

3+1=4

39·11=429

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *