Posted in Մաթեմատիկա

Ուղղանկյունանիստ. մաս 3

Geogebra.classic երկրաչափական ծրագրի միջոցով պատկերել բոլոր գծագրերը.

Տեսական մաս.

Ուղղանկյունանիստը տարածական մարմին է, որը կազմված է   6 ուղղանկյուններից՝ նիստերից։

Ուղղանկյունանիստի նիստերի կողմերը  կոչվում են   ուղղանկյունանիստի կողեր, իսկ նիստերի գագաթները՝ ուղղանկյունանիստի գագաթներ։

Ուղղանկյունանիստի հանդիպակաց նիստերը իրար հավասար են։

Ուղղանկյունանիստն ունի 12 կող, 8 գագաթ  ու  6 նիստ։

Ուղղանկյունանիստի  չափումներն են՝  ուղղանկյունանիստի լայնությունը,   երկարությունը  և  բարձրությունը։

Ուղղանկյունանիստի ծավալը նրա տարողությունն է կամ  տարածության այն մասն է, որը զբաղեցնում է տվյալ մարմինը:

Ծավալը չափվում է խորանարդ միավորներով:

Ուղղանկյունանիստի ծավալը հավասար է նրա լայնության,   երկարության և  բարձրության արտադրյալին:

Այն ուղղանկյունանիստը, որի բոլոր կողմերը իրար հավասար են, կոչվում   է  խորանարդ։

Խորանարդը   կազմաված է  6 հավասար քառակուսիներից՝  նիստերից։

Ուղղանկյունանիստի ձև ունեն   բազմահարկ  շենքերը, դասասենյակը,  ակվարիումը և այլն։

Առաջադրանքներ

  1. Հաշվեք  13սմ կող ունեցող  խորանարդի ծավալը։
    13x13x13=169×13=2197
  2. Հաշվեք  9դմ կող ունեցող  խորանարդի ծավալը։
    9x9x9=729դմ
  3. Հաշվեք  4մ կող ունեցող  խորանարդի ծավալը։
    4x4x4=64մ
  4. Հաշվեք  17մմ կող ունեցող  խորանարդի ծավալը։
    17x17x17=3913մմ
  5. Հաշվեք  31դմ կող ունեցող  խորանարդի ծավալը։
    31x31x31=3871դմ
  6. Հաշվեք  1դմ կող ունեցող  խորանարդի ծավալը։
    1x1x1=1դմ
  7. Հաշվեք  19մմ կող ունեցող  խորանարդի ծավալը։
    19x19x19=190+171=2610
  8. Հաշվեք  11սմ կող ունեցող  խորանարդի ծավալը։
    11x11x11=1420
  9.  Գտեք  նկարում  պատակերված մարմինների ծավալը։ Յուրաքանչյուր խորանարդիկի ծավալը  1սմ3  է։
    A=20 սմ3
    B=100 սմ3
    C=50 սմ3 

10. Հաշվեք ուղղանկյունանիստ ծավալը, եթե նրա չափումներն են՝
5մմ, 8մմ, 16մմ։
5x8x16=640

11. Հաշվեք ուղղանկյունանիստ ծավալը, եթե նրա չափումներն են՝ 11մ, 6մ, 10մ։

11x6x10=660

12. Հաշվեք ուղղանկյունանիստ ծավալը, եթե նրա չափումներն են՝
11սմ, 12սմ, 5սմ։
11x12x5=660

13. Հաշվեք ուղղանկյունանիստ ծավալը, եթե նրա լայնությունը
12սմ է, երկարությունը՝ 15սմ, իսկ բարձրությունը՝ 10սմ։

14. Գործնական աշխատանք 1․

Գունավոր ստվարաթղթից պատրաստեք խորանարդ, հաշվեք այդ խորանադի ծավալը։ Պատկերեք նաև Geogebra.classic երկրաչափական ծրագրի միջոցով: Կազմեք խնդիր:

15. Գործնական աշխատանք 2․
Գունավոր ստվարաթղթից պատրաստեք ուղղանկյունանիստ, հաշվեք այդ ուղղանկյունանիստի ծավալը։ Պատկերեք նաև Geogebra.classic երկրաչափական ծրագրի միջոցով: Կազմեք խնդիր:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *